Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման վայրը համաձայնեցված է, դրա մասին Կրեմլը կտեղեկացնի ավելի ուշ:
Ուկրաինայի և արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցով խորհրդականներն օգոստոսի 7-ին շփումներ կունենան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել:
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հաղորդել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսվել է ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերի համատեղ պարեկումը։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Առևտրի նախարարի տեղակալ Վոլքան Աղարը և Սիրիայի տնտեսության և արդյունաբերության նախարար Մուհամմեդ Նիդալ Էշ-Շաարը:
Հայաստանում նույնիսկ ճորտատիրական կարգեր չեն ներդրել, ինչը կար Կենտրոնական Ռուսաստանում: Ոչ մի գաղութարար գաղութում համալսարան ու ակադեմիա չի հիմնադրում, ոչ էլ ատոմակայան է կառուցում: Ի վերջո՝ թվեր կան, որոնք խոսուն են. 1828-ին ռուսները վերցրել են Արևելյան Հայաստանը, որտեղ հայերի թիվը շուրջ 97 հազար էր, 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման պահին, 3.5 միլիոնի մոտ էր:
Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ: Գագաթնաժողովի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը նույնպես համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ:
Ըստ Reuters-ի՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարածքում սարքավորումներ արտադրող տեխնոլոգիական ընկերությունները հարկադրված չեն լինի վճարել մաքսատուրքեր:
Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդյունավետ է անվանել հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ առաջիկա օրերին կշարունակվեն շփումներն ինչպես եվրոպական գործընկերների, այնպես էլ Կիևի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջընթացի հասնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ին տված հարցազրույցում։
«Ցարգրադ»-ի քաղաքական վերլուծաբան, քաղաքական գիտությունների դոկտոր և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության առաջին նախարար Անդրեյ Պինչուկը կարծիք է հայտնել, որ Անդրկովկասյան օրակարգի նկատմամբ վերահսկողության բացակայությունը Ռուսաստանի համար երկարաժամկետ հետևանքներ կունենա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ, որը կգումարվի ավելի վաղ հայտարարված 25% մաքսատուրքին։ Նա այս քայլը պատճառաբանել է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի կատարողական հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ հնարավոր նոր երկրորդային պատժամիջոցների վրա։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
Եվրամիության և այլ առևտրային գործընկերների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը մտել են ուժի մեջ։ «Կեսգիշեր է։ Այժմ միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր կհոսեն ԱՄՆ, հիմնականում այն երկրներից, որոնք տարիներ շարունակ շահագործել են ԱՄՆ-ին և ծիծաղել դրա վրա», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հինգշաբթի՝ օգոստոսի 7-ի գիշերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուտով հանդիպելու լավ հեռանկարներ կան։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցով մեծ առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան. այս մասին, tahlilbazaar.com-ի փոխանցմամբ, ասել է երկրի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Շատ ուշադիր կարդացեք, թուղթ ու գրիչ վերցրեք ու մանրամասն ուսումնասիրեք, թե ինչպես է իր պետությունը սիրում ձեր իրական տերը։ Եվ, գուցե այդպես կհասկանաք, թե ինչ չի կարելի անել պետության հետ, որը դուք դավադրաբար քանդում եք արդեն յոթ տարի շարունակ։
Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենում շատ կարևոր պատմական իրադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
74 տարեկանում մահացել է Մյանմայի գործող նախագահ Մյին Սվեն։ Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չինաստանն անօդաչու թռչող սարքերի, տուգանքների, ցանցերի և նույնիսկ միջատասպան բույսերի միջոցով է պայքարում մոծակների տարածած չիկունգունյա վիրուսի դեմ, որով վարակվել են հազարավոր մարդիկ: Այս մասին հայտնում է apnews.com-ը:
«Թրամփի նախաձեռնությունների հաջողության մասին հնարավոր կլինի դատել միայն որոշ ժամանակ անց։ Եթե ստորագրվելու է մտադրությունների, փոխըմբռնման հուշագիր, ապա այն, մեծ հաշվով, կողմերի միջև ոչինչ չի փոխում, եթե կողմերն ընդունում են ԱՄՆ այլ առաջարկներ, որոնք վերաբերում են ապաշրջափակմանը, ապա դա այլ հարթություն է, ուստի արդյունքները կարող են տարբեր լինել։ Բնականաբար, ամերիկյան կողմը՝ որպես միջնորդ, ցանկանալու է իր համար առավելագույն արդյունքներ արձանագրել»,- նկատեց Ֆյոդոր Լուկիանովը։
ԱՄՆ նախագահ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո մտադիր է հանդիպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Փաշինյանը այս փաստաթուղթը կփորձի ներկայացնել որպես պատմական ձեռքբերում և դարձնել 2026-ի ընտրություններում վերարտադրվելու հիմնական հաղթաթուղթը։
Իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։ Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։ Ինչ վերաբերում է իրանական կողմի դիրքորոշմանը, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ցամաքային շրջափակման մեջ է գցելու Իրանին և Ռուսաստանին:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը խոսել է Ադրբեջանի համագործակցության մասին «սիոնիստական ռեժիմի» և ԱՄՆ-ի հետ, երկրի բանտերում իրանցի բանտարկյալների հետապնդումների և «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին, որը սպառնալիք է ներկայացնում Իրանի ազգային շահերի համար, գրում է Tabnak-ը։
«Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի համար չի խաղում, այլ այս խաղի մեջ շատ ավելի մեծ խաղ է դիտարկում, ամեն ինչ մանրուքների մեջ է։ Կրկնում եմ՝ այս ամենի մեջ որևէ դրական բան մի սպասեք, որովհետև բանակցությունների սեղանի շուրջ պարտվածը հերթական անգամ «ծեծ» է ուտելու»:
Հայտնի են դարձել Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայության ավարտի ամսաթվերը, այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Եվրոպացի առաջնորդները զանգահարեցին։ Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Քննարկեցինք այն, ինչ խոսվել էր Մոսկվայում»,-ասել է Զելենսկին։
Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման մասին գրել է սոցիալական ցանցերում: