Չինական ներդրումային ներկայությունը Կովկասում և հայ-չինական լուսանկարների «հետնաբեմային» դատարկությունը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ուրեմն վերջին տարիներին Հարավային Կովկասում Չինաստանի ներդրումների ծավալը հասել է 690 միլիոն դոլարի: Եվ այստեղ ուշադրություն՝ դրա առյուծի բաժինը Ադրբեջանում ու Վրաստանում է: Ադրբեջանում ներդրումների ծավալը 405 միլիոն դոլար է, Վրաստանում՝ 280 միլիոն դոլար: Խոսքը վերջին տարիների մասին է:

Հայաստանում փաստորեն չինական ներդրումները՝ Պեկինի հարավկովկասյան ներդրումային պորտֆելի շրջանակում, պարզապես չնչին են, կարելի է ասել նույնիսկ՝ գրեթե բացակայում են:

Սա մի հերթական վկայություն է, ընդ որում աղաղակող վկայություն, թե ինչ ապաշնորհություն է ցուցաբերվում արտաքին ներդրումների ներգրավման տեսանկյունից, ինչի հետեւանք էլ պետական պարտքի շեշտակի աճն է եւ արտաքին ներդրումային ծավալների էական նվազումը:

Այստեղ կասեն, թե Ադրբեջանի ու Վրաստանի աշխարհագրական դիրքը գրավիչ է, եւ այլն, եւ այլն: Հեքիաթներ, որովհետեւ խոսքը չի գնում անգամ Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատվելու մասին, որ Հայաստանում լինեն այնքան չինական ներդրումներ, որքան այնտեղ: Բայց, չկարողանալ Հայաստանում ունենալ չինական գոնե 100 միլիոնի հասնող ներդրումային պորտֆել՝ սա այլ բան չէ, քան պարզապես ապաշնորհություն:»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031