Բաժիններ՝

Իրանը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատասխան գործnղության 82-րդ փուլի մասին

Իրանը պատասխան հարվածների 82-րդ շարքի ընթացքում գրոհել է Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

««Ճշմարիտ խոստում – 4» գործողության 82-րդ փուլը հաջողությամբ իրականացվել է ԱՄՆ բազաների թիրախների դեմ՝ Քուվեյթի Արիֆջանում, Սաուդյան Արաբիայի Էլ-Խարջում, ԱՄՆ լոգիստիկ պաշտպանական KGL համալիրում՝ ի պատասխան այդ կենտրոնից իրանական Խորամշահր քաղաքի վրա կատարված հարձակման։

Ոչնչացվել են Patriot ռադարը Բահրեյնի Շեյխ Իսա բազայում, P-8 հետախուզական ինքնաթիռի բազավորման վայրը Շեյխ Իսա բազայում, ԱՄՆ վառելիքի պահեստարանները, MQ-9 թաքստոցը և ԱԹՍ-ների արբանյակային կապի ալեհավաքը Քուվեյթի Ալի աս-Սալեմ բազայում»,- մեջբերում է հայտարարության տեքստը ISNA գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031