Բաժիններ՝

Չինաստանը զգուշացրել է Մերձավոր Արևելքում միջուկային օբյեկտներին հարվածների հետևանքների մասին

Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում միջուկային ենթակառուցվածքներին հարվածները կունենան անկանխատեսելի և լայնածավալ հետևանքներ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՄԷԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ:

«Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ընդլայնվում են, և եթե միջուկային օբյեկտները դառնան թիրախ հարվածների համար, ապա դա կհանգեցնի անչափ լուրջ հետևանքների և տարածաշրջանի ժողովուրդներին կնետի աղետների խորխորատը», – ասել է Վան Ին:

Նախարարի խոսքով՝ այժմ չափազանց կարևոր է կանխել դիմակայության հետագա սրումը, որը սպառնում է համաշխարհային խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: Նա հավելել է, որ անհապաղ հրադադարը և բանակցային գործընթացի վերսկսումն ընթացիկ ճգնաժամի սկզբնա​​պատճառների վերացման միակ միջոցն են:

Իր հերթին, ԱՄԷԳ գլխավոր տնօրենն անհանգստություն է հայտնել աշխարհում իրադրության աննախադեպ անկայունության վերաբերյալ և վերահաստատել է գործակալության պատրաստակամությունը՝ հակամարտությունների կարգավորման գործում խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ: Գրոսին նաև հայտարարել է, որ կազմակերպությունը բարձր է գնահատում Պեկինի գլոբալ նախաձեռնությունները և հաստատակամորեն կողմնակից է «մեկ Չինաստան» քաղաքականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031