Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար:
Մեքիսկայում առողջապահության հարցերով խորհուրդը, որի մեջ մտնում են Առողջապահության նախարարությունը և այլ պետական կառույցներ, հայտնել է երկրի առողջպահության ոլորտում արտակարգ դրության մասին և տեղեկացրել նոր սահմանափակումներ մասին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 1.1 միլիոն դոլար, Եվրամիությունը՝ 140 միլիոն եվրո, որից 30 միլիոն եվրոն ուղղվելու է առողջապահական սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար, 100 միլիոն եվրոն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելուն, իսկ մոտ 10 միլիոնն ուղղվելու է ՀԿ-ների հետ համագործակցությանը:
ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:
Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մտագհոգությունն է հայտնել կորոնավիրուսի հետ կա Յորքում տիրող իրավիճակի շուրջ:
ԱԺ-ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 57 կողմ, 24 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկը, որի մեջ մտնում են նաև ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան:
Մոսկվայից և մերձմոսկովյան շրջաններից հետո Ռուսաստանի ևս 24 տարածաշրջանում սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը:
Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի:
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել:
Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են 130 մլրդ ավստրալական դոլար (մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար) այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում:
Ստամբուլի այցեքարտերից մեկը համարվող, Բոսֆորի նեղուցում գտնվող «Կույսի աշտարակը» (Kız Kulesi) գեղատեսիլ և զբոսաշրջային վայր լինելուց բացի ժամանակին ապաստարան է եղել վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների համար։
Պարագվայի իշխանությունները կրճատում են պաշտոնատար անձանց աշխատավարձերը 20% -ով և սկսում են պետական ապարատի բարեփոխումը `կորոնավիրուսի դեմ պայքարի համար լրացուցիչ միջոցներ ազատելու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու:
Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից:
Վրաստանը սահմանում է պարետային ժամ:
Գերմանիայի Հեսսե նահանգի ֆինանսների նախարար Թոմաս Շաֆերն ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ «խորապես անհանգստացած» է եղել այն բանից, թե ինչպես կարելի է հաղթահարել կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացող տնտեսական հետևանքները։
Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով:
Նոր տիպի կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանին:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 հազարը:
«Կարծում եմ՝ ԼՂ հակամարտությունը չի կարող անմասն լինել աշխարհում նման անկանխատեսելի ու աննախադեպ զարգացումներից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին՝ աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված։
Չինաստանի ներսում նոր կորոնավիրուսի տարածումը կանգ է առել, վարակման գրանցվող դեպքերի մեծ մասը բերովի է:
«Կողմերը մշտապես ստիպված են չկորցնել զգոնությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին մի շարք իրադարձությունների։
Ավստրիայի Սանկտ-Կորոնա-ամ-Վեկսել անվանմամբ գյուղը դիտարկում է անունը վերանայելու հարցը: