
Իրանական մեդիան հերքել է «Թալիբան»-ի կողմից Իրանի հսկիչ սահմանային անցակետ գրավելու մասին լուրերը

Իրանական Tansim լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հերքել է լուրերն այն մասին, որ Իրանի ու Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով «Թալիբան» ծայրահեղական շարժման ուժերը իրանական մի քանի հսկիչ սահմանային անցակետեր են գրավել:
Լրատվամիջոցը նշել է, որ ներկայում իրանական ուժերն ամբողջությամբ վերահսկում են սահմանը:
Tansim-ի տվյալներով՝ բախման պատճառը եղել է այն, որ թալիբները սխալ են ընկալել սահմանային գիծը: