Բաժիններ՝

Իրանի երկու քաղաքացի Թբիլիսիում մահացել է շմոլ գազով թունավորվելուց

Երկու տղամարդ, որոնց նախօրյակին մեռած են գտել Թբիլիսիի Շարտավա փողոցի տներից մեկում, Իրանի քաղաքացիներ են: Այդ մասին «Sputnik Վրաստանը» հաղորդում է իրադարձության վայրից: Ըստ նախնական վարկածի, երիտասարդների մահվան պատճառը դարձել է շմոլ գազով թունավորումը:

Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության տեղեկատվության համաձայն, այն տանը, որտեղ գտնվել են այդ մարդկանց մարմինները, տեղադրված է եղել ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով:

«Նրանք Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ 33 տարեկան, իսկ մյուսը՝ ավելի մեծ տարիքի: Բնակարանի զննության ժամանակ հայտնաբերվել է ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով, որը մենք հանել ենք: Այրման բաց խցիկով ջրատաքացուցիչի տեղադրումը փակ տարածությունում արգելված է»,-նշել է Tbilisi Energy ընկերության արագ արձագանքման աշխատակից Տարիել Գվինիաշվիլին:

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ունի առեւտրային գրանցում եւ կամավոր վերածվել է բնակելի տարածքի: Տունը վարձակալությամբ էր տրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս