Բաժիններ՝

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 262,2 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է262 միլիոն 202 հազար 422: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 207 հազար 764 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 48 միլիոն 437 հազար 955 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 778 հազար 601-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 587 հազար 822-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 468 հազար 980 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 84 հազար 749 հիվանդացած, նրանցից մահացել է 614 հազար 376 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 670,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2401, Հնդկաստանում՝ 335, Բրազիլիայում՝ 2862 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս