Համաշխարհային բանկը 2022թ․ Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2,4 տոկոս
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսության աճի իր գնահատականը հոկտեմբերին կանխատեսված 2,8 տոկոսից նվազեցրել է մինչեւ 2,4 տոկոս, եւ չի փոխել 2021 թվականի վերաբերյալ իր սպասումները՝ 4,3 տոկոս։
«Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը հաջորդ տարի, կանխատեսումների համաձայն, կկազմեն 2,4 տոկոս՝ նավթային հատվածում շարունակվող վստահ աճի ֆոնին, իսկ հետո կդանդաղեն մինչեւ 1,8 տոկոս՝ 2023 թվականին»,-ասվում է զեկույցում: Կանխատեսումային այս գնահատականները բազային սցենարի շրջանակներում, նշում է ԿԲ-ն, ելնում են այն ենթադրություններից, որ 2022 թվականին պատվաստման ռուսաստանյան ծրագիրը կշարունակվի մոտավորապես նույնպիսի տեմպերով, ինչպես 2021 թվականին, ինչի արդյունքում տարվա մեծ մասի ընթացքում բնակչության զգալի մասը կմնա չպատվաստված:
Համապատասխանաբար, կարելի է սպասել, որ կպահանջվեն մշտական եւ պարբերաբար կատարվող միջոցառումներ COVID-19-ի դեմ պայքարելու համար, ինչը բացասաբար կազդի տնտեսության աճի վրա: Պատվաստումների ծավալումն ավելի լայն մասշտաբներով կարող է դրական գործոն դառնալ կանխատեսման համար, կարծում էբանկը: Բացի այդ, բազային սցենարը ենթադրում է, որ դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղեգիծը կպահպանվի եւ ընդհանուր առմամբ արդյունավետ կլինի զսպելու գնաճի ճնշումը:
Սակայն «այս տարի գնաճն անակնկալ է դարձել բազմաթիվ կանխատեսողների համար, եւ եթե բարձր գնաճն ավելի հաստատուն լինի, քան սպասվում է, եւ պահանջի ավելի ուժեղ խստացված դրամավարկային քաղաքականություն, քան կարելի է այժմ ենթադրել, դա կարող է նվազեցված ճնշում ցուցաբերել ներքին պահանջարկի եւ տնտեսության աճի վրա»,-նշվում է զեկույցում: