
Նշվել են օմիկրոն շտամի նոր ախտանշանները

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում է Bloonberg գործակալությունը։
Մասնավորապես, բժիշկը հայտարարել է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում է շատ թեթեւ ձեւով, բայց որեւիցե բան պնդելը դեռ վաղ է:
«Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել է Պիլեյը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: