Բաժիններ՝

Վրաստանում մահացության մակարդակը մնում է բարձր. COVID-վիճակագրություն

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք, մահացել է 80 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 845 հազար 643 դեպք, 12 հազար 54 մարդ դարձել է COVID-19-ի զոհ:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4214 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 788 հազար 201 հիվանդ: Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել է ախտահարման 1802 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 45 հազար 362-ի, նրանցից 6554-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1674-ի վիճակը ծանր է, նրանցից 361 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

1135 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 673 մարդ բուժընթաց է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 40 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 40 հազար 494 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 53 հազար 854 թեստ. 37 հազար 153-ը՝ հակագենի, 16 հազար 701-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 29-ի տվյալներով, կազմում է 9,38 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,96 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,95 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս