
Սիրիայում ամերիկյան ուժերի երկու բեռնատար է այրվել. SANA

Սիրիայի Հասեկեի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելյան տարածաշրջանում, ամերիկյան ուժերի երկու բեռնատար է այրվել: Դեկտեմբերի 1-ին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
Գործակալության տեղեկատվությամբ՝ «ԱՄՆ-ի ուժերի երկու փոխադրամիջոցները պայթել են ինքնաշեն պայթուցիկ սարքից եւ այրվել Ալ Մալիքիա բնակավայրից ոչ հեռու: Միջադեպի մանարմասներն, ինչպես նաեւ պայթյունի հետեւանքով հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: