Չինաստանը պատրաստ է միջազգային հանրակցության հետ միասին աշխատել խաղաղ վերականգնմանը, կենսապայմանների բարելավմանը եւ Աֆղանստանի ինքնուրույն զարգացման հնարավորություններին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:
«Թալիբան» արմատական շարժումը եւ Հյուսիսային դաշինքը (Աֆղանստանի փրկության միացյալ ճակատը) համաձայնության են եկել ձեռնպահ մնալու ռազմական գործողություններից եւ հարձակումներ չկատարելու միմյանց վրա: Օգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ադրբեջանցի 120 զինվորականներ, ովքեր թուրքական ուժերի հետ համատեղ ծառայություն էին իրականացնում Քաբուլի օդանավակայանում, օգոստոսի 26-ին վերադարձել են Աֆղանստանից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի ռազմածվային ուժերի նավերն օգոստոսի 26-ին սկսել են «Մալաբար» բազմակողմանի զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ երկրի կառավարության լրատվական կայքում:
Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը: Այդ մասին հաղորդել է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ թուրք զինվորները հաջողությամբ իրականացրել են Աֆղանստանում իրենց վստահված պարտականությունները և այժմ սկսվել է նրանց դուրսբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը հայտարարել է, որ Լոնդոնն ստիպված կլինի Աֆղանստանի շուրջ բանակցություններին ներգրավել այն երկրները, որոնք ազդեցություն ունեն «Թալիբան»-ի վրա, մասնավորապես Ռուսաստանը եւ Չինաստանը, «որքան էլ որ դա հարմար չլինի»:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին օգոստոսի 26-ին անցկացրել է երկրի նոր կառավարության առաջին նիստը: Նիստի ընթացքում հայտարարվել է Ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել նախարարների կաբինետի բոլոր անդամները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ թուրքական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ ավարտի Աֆղանստանից իր ռազմական անձնակազմի տարհանումը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Առնվազն չորս մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության եւ հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետեւանքով: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը՝ վկայակոչելով իշխանություններին:
«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ՝ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ իր զինյալները շարունակում են քաղաքացիական բնակչությանը պաշտպանել Քաբուլի օդանավակայանի սահմաններից դուրս, սակայն նախազգուշացրել է ԻՊ-ի կողմից հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:
Արեւմտյան երկրները Քաբուլից տանում են այն մարդկանց, ովքեր կարող էին օգուտ բերել Աֆղանստանին: Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:
Անհայտ անձը Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում կրակ է բացել Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։
ԱՄՆ-ի շուրջ 1,5 հազար քաղաքացիներ և ամերիկյան այցագրեր ունեցողներ են հավաքվել Քաբուլի օդանավակայանի մոտ՝ հույս ունենալով անցնելու օդանավակայանի տարածք և տարհանվելու Միացյալ Նահանգներ: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետի, որը գերադասել է չհայտնել անունը:
Օգոստոսի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքում՝ Ցինհայի եւ Գանսուի նահանգների սահմանագծին: Այդ մասին հայտնել է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել է տեղական ժամանակով 07:38-ին (Երեւանի ժամանակով 03:38-ին):
Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։
Օգոստոսի 25-ին Բենդեր Էնզելի նավահանգստում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը: Այս մասին հայտնել է Ռեշտում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:
«Թալիբան» արմատական իսլամական շարժումը կարգադրություն է հրապարակել, համապատասխան որի, արգելված է երկրից դուրս բերել դոլար եւ հին արժեքավոր առարկաներ։
Ախարհում անցած շաբաթ ավելի քան 4,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ ավելի քան 68.000–ը մահացել: Ինչպես օգոստոսի լույս 25-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվն ավելի քան 80.000–ով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացության ցուցանիշներն՝ ավելի քան 1800–ով:
Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել է 5 միլիարդը: Դրանց շուրջ կեսը բաժին է ընկնում երկու երկրների՝ Չինաստանին (1,96 միլարդ) և Հնդկաստանին (0,59 միլիարդ), վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ իշխանությունների պաշտոնական հայտարարությունների և զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա։
Ռուսաստանի պետական պարտքն ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով աճել է 1,483 տրիլիոն ռուբլով՝ հասնելով 20,4 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 17,7 տոկոսի: Այդ մասին նշվում է Հաշվիչ պալատի վերլուծական գրության մեջ:
Չինական PetroChina էներգետիկական ընկերությունը (Չինական ազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկություն) թերթաքարային նավթի զգալի պաշարներ Է հայտնաբերել Դացինի նավթի խոշորագույն հանքավայրում, որը գտնվում է ՉԺՀ-ի Հույլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Կալինինգրադի ոստիկանությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքի եւ զինամթերքի խոշոր զինանոց է հայտնաբերել Կալինինգրադում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Սվետլանա Պոստավնիչայան:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել Աֆղանստանում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ահաբեկչական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման հարյուրավոր զինյալներ հարձակում են իրականացրել Նիգերի հարավում գտնվող մարտական հենակետի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ պարտավորագրը կստորագրվի այս տարի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը: