Բաժիններ՝

Նիգերիայում լաստանավի խորտակման հետեւանքով ավելի քան 20 մարդ է խեղդվել

Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Dailytrust թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան երկրի հյուսիսում՝ Կանոյի նահանգում: Խեղդվողների թվում եղել են Բագվայի մուսուլմանական դպրոցի աշակերտներ:

Լաստանավը շրջվել է եւ ջրասույզ եղել Վատարի գետով անցման ժամանակ: Ընդամենը լաստանավում եղել է 47 մարդ: Յոթը փրկվել է, 20 խեղդվողների մարմինները գտնվել են: Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս