Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջը
Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակից երկրների համատեղ հանձնաժողովի մասնակիցները Վիեննայում հավաստել են միջուկային գործարքի լիարժեք իրականացմանը վերադառնալու հանձնառությունը եւ ընդգծել են հնարավորինս կարճատեւ ժամկետներում արդյունքի հասնելու ձգտումը:
Այդ մասին ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ։ «Բոլոր մասնակիցները հավաստել են շուտափույթ միջուկային գործարքի լիարժեք իրականցմանը վերադառնալու՝ հետագա ջանքերի հանձնառությունը, ինչպես նաեւ այն հարցերի կարգավորման ինտենսիվ փոխգործակցության շարունակման նպատակաուղղվածությունը, որոնք չլուծված են մնացել բանակցությունների նախորդ՝ վեցերորդ փուլի ավարտման պահից:
Ընդգծված է հնարավորինս կարճատեւի ժամկետներում արդյունքի հասնելու ձգտումը»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: ԱԳՆ-ում նաեւ հայտնել են, որ նիստում համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների եւ միջուկային հարցերի վերաբերյալ երկու արտակարգ աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջը:
Իրանական միջուկային ծրագրի շուրջը ԳՀՀՊ-ի վերականգնման հարցի բանակցությունների յոթեորդ փուլն սկսվել է նոյեմբերի 29-ին Վիեննայում այն բանից հետո, երբ դրանք այս տարվա հունիսին դադարեցվել էին Իրանում կայացած ընտրությունների պատճառով: 2021 թվականի ապրիլից մինչեւ հունիս անցած վեց փուլերի ընթացքում ԳՀՀՊ-ի մասնակից երկրների եւ ԱՄՆ-ի բանագնացներին հաջողվել է որոշել, թե Իրանի նկատմամբ ամերիկյան որ պատժամիջոցներն են ենթակա չեղարկման եւ կազմել այն քայլերի ցանկը, որոնք Թեհրանը պետք է ձեռնարկի՝ նրա միջուկային պարտավորություններին վերադառնալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: