Intelligence online հարթակը ծավալուն հոդված է հրապարակել Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը հետախուզական պատերազմում հաղթել է իսրայելական գործարքների շնորհիվ:
Դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներ են։ Տասնամյակներ շարունակ Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներից հետո, այժմ Ադրբեջանի պետական քաղաքականության ռազմատենչ կուրսը փոխվել է դեպի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը հաստատում են, որ դեկտեմբերի 11-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը։
Եվրամիության գագաթնաժողովը հաստատել է մինչեւ 2030 թվականն ածխաջրանային արտանետումնեը 1990 թվականի համեմատությամբ 55 տոկոսով կրճատելու խնդիրը:
Կուբայի ղեկավարությունը 2021 թվականի հունվարին կսկի հանրապետության ֆինանսական համակարգի բարենորոգումը, որը ենթադրում է շրջանառությունից կուբայական փոխարկելի պեսոյի՝ կղզում երկու պաշտոնական ազգային արժույթներից մեկի հանումը, որը գոյություն ունի 1994 թվականից:
Երեւանի ժամանակով դեկտեմբերի 11-ի 04:30-ի դրությամբ 70 մլն 672 հազար 882-ի է հասել COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհի 220 երկրներում ու տարածաշրջաններում:
Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված լքել են իրենց տներն, այդ թվում զինված հակամարտությունների եւ հետապնդումների հետեւանքով, աշխարհում գերազանցել է 80 միլիոնը:
«Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը մտել է քաղաքացիական շրջանառության մեջ: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, հայտարարել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին:
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակ տալ փորձաքննություն եւ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար:
Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել Հադրութի շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների տարածքը:
Ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ հարձակմանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի՝այսօր մեծ աղմուկ բարձրացրած մեկնաբանություններին։
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են գրանցվել Հադրութի շրջանում:
ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:
Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակի ստեղծման հնարավորությունը: Ըստ Էրդողանի` այդ հարթակում ներառված կլինեն Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը, եթե ցանկանա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում դեկտեմբերի 12-ին մահապատժի է ենթարկվել «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից:
Հարցին, թե ի՞նչ հեռանկար կարող է ունենալ Էրդողանի հայտարարությունը, թե քննարկվում է վեցակողմ համագործակցություն տարածաշրջանում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ, ասաց, որ բարդ է ասել, քանի որ այս երկրների միջև կան առնվազն մի քանի եռակողմ ձևաչափեր, ինչպիսիք են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան-Իրան-Թուրքիա, ոչ այնքան կայացած Ռուսաստան-Հայաստան-Իրան։
Թուրքագետը նաև ընդգծեց՝ որպես պատմաբան՝ չի կարող մոռանալ, որ 1920 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն իր արտգործնախարարին հրաման էր տվել՝ Կարաբեքիր փաշային, որը մտել էր Երևան, որ Հայաստանը մեջտեղից պետք է վերացնի։ Թուրքիայի մոտ նույն մոտեցումը նաև այսօր է։
Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Բաքու, հայտնում է rossiaprimavera.ru կայքը:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ:
«Իրենց ԱԳ նախարարն էր այստեղ, նախատեսվում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի այցը Բաքու: Փորձ է արվում ապահովել տնտեսական և քաղաքական ներկայություն Ադրբեջանում, ինչը Իրանի փորձագետների մի մասի կարծիքով՝ սխալ քաղաքականություն է, հեռուն տանող չէ»,- նշեց նա:
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 849 անուն պարունակող ցուցակը, որում ներգրավվածներն ընկնում են Ուկրաինայի դեմ անհատական պատժամիջոցների տակ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել:
Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել:
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 10-ին կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութին հավանություն տալը որակել է «լույսի պայծառ շող անարդարացի մութ ժամանակ»: