
Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը և տնտեսական ճնշում գործադրի Չինաստանի վրա, ըստ CNN-ի՝ այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և «Վճռականների կոալիցիայի» մյուս եվրոպական առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։
Պաշտոնյան նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և եվրոպացի առաջնորդները Թրամփին հրավիրել են կոալիցիայի հանդիպմանը, և Թրամփը «շեշտել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը, որը ֆինանսավորում է պատերազմը, քանի որ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում վառելիքի վաճառքից ԵՄ-ից 1,1 միլիարդ եվրո է ստացել»։
«Նախագահն ընդգծել է նաև, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա՝ Ռուսաստանի պատերազմական ջանքերը ֆինանսավորելու համար»,- ընդգծել է Սպիտակ տան պաշտոնյան։