Բաժիններ՝

Զելենսկին Թրամփի հետ իր զրույցից մանրամասներ է հայտնել. խոսել ենք Ուկրաինայի երկնքի առավելագույն պաշտպանության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի մանրամասները։

Ըստ նրա՝ քննարկման հիմնական թեման եղել է «ինչպես իրավիճակը մղել դեպի իրական խաղաղություն»։

«Քննարկել ենք զանազան տարբերակներ, և դրանցից ամենակարևորը վճռական միջոցներով, հատկապես տնտեսական միջոցներով ճնշումն է՝ պատերազմը դադարեցնելու համար։ Խաղաղության բանալին ռուսական ռազմական մեքենան փողից, ռեսուրսներից զրկելն է։ Խոսել ենք նաև Ուկրաինայի երկնքի առավելագույն պաշտպանության մասին։ Մինչև խաղաղության հաստատումը, ուկրաինացիները չպետք է կախված լինեն Ռուսաստանի շարունակական հարձակումներից։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չպետք է կյանքեր խլեն։ Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկել է քննարկման դնել իր երկնքի պաշտպանության ձևաչափ։ Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Թրամփին մեր ժողովրդին աջակցելու համար։ Մենք համաձայնության ենք եկել հետագա շփումների վերաբերյալ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս