Բաժիններ՝

Ուկրաինան հայտնել է անհրաժեշտության դեպքում Բելառուսին կանխարգելիչ հարված հասցնելու պատրաստակամությունը

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե նման որոշում ընդունի գերագույն հրամանատարը: Այս մասին հայտնում է «Украина-24»-ը:

«Մեր զորքերն այսօր զբաղված են մեր երկրի տարածքում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի ու ռեսուրսների ոչնչացմամբ: Անհրաժեշտության դեպքում, եթե նման որոշում կայացվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, ապա այդ որոշումն անմիջապես կընդունվի»,- հայտարարել է նա:

Հստակեցնող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե նման որոշում կայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Դանիլովն ասել է. «Բնականաբար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031