
Ինչպես պատրաստել ամենահամեղ մարինացված կաղամբը

Մարինացված կաղամբը կարելի է պատրաստել ոչ միայն ձմռան համար, այլև ընթրիքի կամ տոնական սեղանի համար: Դրա համար Lenta.ru-ն առաջարկում է պարզ և արագ բաղադրատոմս:
Բաղադրիչներ
1. Կաղամբ – 1 կգ
2. Գազար – 200 գ
3. Ջուր – 1 լ
4. Աղ – 1 ճ/գ
5. Շաքարավազ – 1 ճ/գ
6. 9 տոկոսանոց քացախ – 50 մլ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
8. Սխտոր – 1 պճեղ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը մանր կտրատել, գազարը քերել: Սխտորը բարակ շերտատել:
2. Խառնել բոլոր բաղադրիչները:
3. Ջրի մեջ լուծել աղը և շաքարավազը, եռացնել։ Ավելացնել քացախը և բուսական յուղը:
4. Մարինադը լցնել կաղամբի վրա, ծածկել և թողնել սառչի մինչև սենյակային ջերմաստիճան։ Երեք-չորս ժամ հետո նախուտեստը պատրաստ է: