![](/banners/BeFunky-design.jpg)
«Տնտեսության վիճակն այնպիսին է, կարծես Թուրքիան է պատերազմի մեջ». թուրք վերլուծաբան
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/yle_bir_ekonomi_ki_sanki_t_rkiye_sava_a_girmi_gib.jpg)
Թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր, տնտեսագետ Մուրադ Մուրաթօղլուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում ծագած խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ Պուտինի ցարական երևակայությունները ռուս ժողովրդին տանելու են դժբախտության…
Թուրք տնտեսագետի կարծիքով Ռուսաստանը աղքատանալու է, որի հետևանքով մեծապես տուժելու է նաև Թուրքիայի տնտեսությունը:
Մասնավորապես մրգի և բանջարեղենի արտահանման, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտները մեծապես կզգան դրա բացասական հետևանքները:
Մուրաթօղլուն նշել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելն անհնար է թվում և որ Թուրքիան խորապես կախված է Ռուսաստանից ատոմակայանի կառուցման, բնական գազի մատակարարման, ածխի և փայտանյութի մատակարարման տեսանկյունից։
Մյուս կողմից նա համոզված է, որ Թուրքիան չի կարող միայնակ թողնել Ուկրաինային՝ մեղք գործելով իր խղճի առջև։ Բայց և լավագույն տարբերակը կլինի ոչինչ չանելը:
Այնուամենայնիվ, թուրք տնտեսագետի վերլուծության համաձայն՝ Թուրքիայի տնտեսությունն այնքան կտուժի այս ամենի հետևանքով, որքան կտուժեր եթե պատերազմի մեջ ներքաշված լիներ: