Բաժիններ՝

Լեդի Գագան չեղարկել է համերգը մեկնարկից մի քանի ժամ առաջ

Երգչուհի Լեդի Գագան Մայամիում կայանալիք համերգից ժամեր առաջ Ինստագրամում հայտարարել է, որ չեղարկում է իր ելույթը:

Գագան բացատրել է, որ ստիպված է եղել հետաձգել համերգը առողջական խնդիրների պատճառով։

Աստղի մոտ հայտնաբերվել է ձայնալարերի լարվածություն, ինչի պատճառով վերջինիս անձնական բժիշկը և վոկալի մարզիչը խորհուրդ են տվել նրան հրաժարվել համերգից։

Գագայի խոսքով՝ նա չի ցանկանում ռիսկի դիմել՝ վնասելով ձայնալարերը։

Նա հիշեցրել է, որ ամեն երեկո ելույթ է ունենում։ Արտիստը խոստովանել է, որ շոուի չեղարկումը իր համար դժվար և ցավոտ որոշում էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930