ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով խոցել են Ուկրաինայի երկու օդանավակայան և երեք ռադիոտեղորոշիչ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով խոցել են Ուկրաինայի երկու օդանավակայան և երեք ՀՕՊ ռադիոտեղորոշիչ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են ընդհանուր առմամբ 1325 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1325 օբյեկտների, որոնցից 43-ը ուկրաինական զինված ուժերի կառավարման կետերն են ու կապի կենտրոնները», – ասել է նա։
Նաև, նրա խոսքով, ոչնչացվել է 395 տանկ և այլ զրահատեխնիկա, 59 բազմակի հրթիռային համակարգ, 179 դաշտային հրետանի և ականանետեր, 286 միավոր հատուկ ռազմական մեքենա։