
Հայտնի է ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլի անցկացման օրը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 2-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական աղբյուրը:
«Ինչպես նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հանդիպումը պետք է տեղի ունենա վաղը»,- հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում: Այն շարունակվել էր 5 ժամ: Հանդիպման ավարտից հետո ռուսական կողմից հայտնել էին, որ կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսում անցկացնել նաև բանակցությունների հաջորդ փուլը: