Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս:
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Ներկայացուցիչների պալատի մեթոդների եւ միջոցների կոմիտեի առեւտրի հարցերով գլխավոր խորհրդական Քեթրին Թայի թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի պաշտոնի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 10-ին երկու երկրների միջև ստորագրվելու է «Մեդիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»։
Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վրա գտնվող ռազմավարական Այն Իսա քաղաքատիպ ավանում, որը ժամանակին Թուրքիայի աջակցությամբ գործող խմբերի կողմից հրետանային կրակի տակ էր պահվում, «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), Ռուսաստանի և Սիրիայի բանակները համաձայնություն են ձեռք բերել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) ընթացիկ տարում մայր ցամաքի զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումները բարելավել է -0,7 տոկոսից մինչեւ -0,4 տոկոս:
«Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,- ասաց Խրամչիխինը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են կազմելու երկրի Ազգային ասամբլեայում (խորհրդարան) դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում առկա բոլոր խորը հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ այս պահի դրությամբ՝ ոչ բանակը, ոչ դիվանագիտությունը պատրաստ չէ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կան։ Գլխավորը պետք է արձանագրել, որ մսխվել է այն ամենը, ինչ կուտակվել էր անկախությունից ի վեր։ Ես կարծում եմ, պետք է նոր իրողությունները հաշվի առնելով՝ ՀՀ-ում հնարավորինս արագ տեղի ունենա իշխանափոխություն, և առաջնահերթությունը տրվի ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, որովհետև մենք չենք կարող նայել ապագային, եթե ունենք ոչ պրոֆեսիոնալներ անխտիր բոլոր ոլորտներում, և սա, կարծում եմ՝ մեր համար կարող է ճակատագրական լինել»,- նշեց Սարգսյանը։
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատել է հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է Մայա Սանդուն:
Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։
Թուրք զինվորականներն սկել են հեռանալ Իդլիբի նահանգի հարավ – արեւմտյան մասում գտնվող Ազ Զուրբա քաղաքի՝ իրենց դիտակետից, որը շրջապատված է կառավարական բանակի ուժերի կողմից:
Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Էլուրու քաղաք, որտեղ, ըստ վերջին տվյալների, անհայտ հիվանդությունից տուժել է 593 մարդ:
Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը:
Բրազիլական Gol ավիաընկերությունն առաջին անգամ աշխարհում կվերսկսի առեւտրային թռիչքները Boeing 737 MAX ինքնաթիռներով՝ 2019 թվականի գարնանը դրանց շահագործումը կասեցնելուց հետո:
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը հրապարակել է Reuters գործակալությանը:
COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի կողմից, 70,4 տոկոս միջին արդյունավետություն է գրանցել մինչեւ 55 տարեկան մարդկանց շրջանում. ավելի բարձր տարիքի անձանց շրջանում հետազոտություններ չեն անցկացվել:
Իրանը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ սկսելու մասին:
COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 05:50-ի դրությամբ հասել է 68 մլն 161 հազար 156-ի:
Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաջորդ շաբաթվանից լրացուցիչ սահմանափակումներ կսահմանի ամբողջ երկրի կրթական եւ սպորտի բնագավառում:
Պոպովայի խոսքով՝ միջազգային համագործակցությունն սկսվել է դեռ այս տարվա հունվարին, երբ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնն ընդգրկվել է եվրոպական լաբորատորիաների ռեեստրում, որոնք ԱՀԿ-ին աջակցում են COVID-19-ի հետ կապված ախտորոշմանը:
Երկար դադարից և, ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ասելով, որ շարունակում են շեշտել՝ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին:
Վրաստանի «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում կնախաձեռնի հանձնախմբի ստեղծում, որը կհետաքննի խախտումներն անցած խորհրդարանական ընտրություններում, եւ խախտումների հայտնաբերման դեպքում կնշանակի վաղաժամկետ ընտրություններ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2021 թվականի պաշտպանական բյուջեին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի գազատարների նկատմամբ: