Բաժիններ՝

Վերին Լարսն այսօր. երթեւեկությունը դեպի սահման բաց է թրեյլերների համար

Երթեւեկությունը, որը տանում է դեպի ռուս-վրացական սահման, վերականգնվել է բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում տարվել են ձյունից ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքներ:

Դա թույլ է տվել վերականգնել երթեւեկությունը մեծաբեռնատարների համար: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն անկանգառ ռեժիմով կիրականացվի հակահուսինային թունելներով: Դրա հետ մեկտեղ միակողմանի է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար, հաղորդում է դեպարտամենտը:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031