Բաժիններ՝

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի 40 տոկոսի նկատմամբ վերահսկողության մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը վերահսկում են Գազա քաղաքի 40%-ը և առաջիկա օրերին կընդլայնեն ռազմական գործողությունները, հինգշաբթի օրը հայտարարել է բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք վերահսկում ենք Գազա քաղաքի 40%-ը։ Գործողությունը կընդլայնվի և կակտիվանա առաջիկա օրերին», – ասել է Դեֆրինը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իսրայելական ուժերը մանևրներ են անցկացնում Զեյթունի տարածքում և Գազայի ներսում գտնվող Շեյխ Ռադվան շրջանի ծայրամասում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս