![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/erkrasharj.jpg)
4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, Վրաստանի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:34-ին: Էպիկենտրոնը գտնվել է 21 կիլոմետր խորության վրա, ասվում է հաղորդագրության մեջ:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը: