Բաժիններ՝

Իտալիան դեսպանությունը Կիևից տեղափոխել է Լվով

Ուկրաինայում ստեղծված իրադրության առնչությամբ Իտալիան որոշում է կայացրել իր դեսպանությունը Կիևից տեղափոխել Լվով: Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ն:

«Կիևում անվտանգության հետ կապված իրադրության վատացման և որպես դրա հետևանք Կիևում Իտալիայի դեսպանության լիարժեք գործունեության երաշխավորման անհնարինության պատճառով դեսպանությունը տեղափոխվում է Լվով, որտեղից շարունակելու է աշխատանքները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մարտի 1-ին հայտնել էր, որ Կիևում դեսպանի կեցավայրում կա 87 մարդ, այդ թվում և անչափահասներ ու նորածիններ: Նրանցից 72-ը պետք է այսօր հեռանային այդտեղից:

Իտալիայի ԱԳՆ-ն ավելի վաղ կոչ էր արել քաղաքացիներին լքել Ուկրաինան ցամաքային ճանապարհով՝ գնացքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031