Բաժիններ՝

Էպշտեյնի նախկին ընկերուհին Թրամփին մեղադրել է ոտնձգության մեջ

Նախկին մոդել Սթեյսի Ուիլյամսը, որը կարճաժամկետ սիրավեպ է ունեցել գործարար Ջեֆրի Էպշտեյնի հետ, մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգության մեջ: Նա իր պատմությամբ կիսվել է Guardian թերթի հետ։

Կնոջ խոսքով՝ ինքն Էպշտեյնի հետ ունեցել է համաձայնեցված հարաբերություններ, սակայն նրանց սիրավեպի ընթացքում տեղի են ունեցել մի շարք տհաճ իրադարձություններ, որոնցից մեկը հանդիպումն էր Թրամփի հետ։

«Մի անգամ Էպշտեյնն ինձ տարավ Դոնալդ Թրամփի գրասենյակ՝ Trump Tower-ում, որտեղ նա շոշափեց ինձ, մինչդեռ Էպշտեյնը կանգնած նայում էր։ (Թրամփը հերքում է, որ նման բան երբևէ պատահել է)»,- հայտնել է Ուիլյամսը։

Նա հավելել է, որ տարիներ շարունակ լռել է՝ հարազատներին պաշտպանելու համար, բայց վերջապես որոշել է «բացահայտել» իրականությունը։ Նախկին մոդելը պնդում է, որ իր խոսքերը հաստատել է Թրամփի կենսագիր Մայքլ Վոլֆը, ով բացահայտել է, որ Էպշտեյնը պատմել է այդ միջադեպի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս