Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը

Թուրքիայում պատրաստվում են քննարկել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ազդեցությունն իրենց երկրի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաղը խորհրդարանին տեղեկություններ է հաղորդելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ։

Մյուս կողմից, Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեթթին Նեբաթիի գլխավորությամբ այսօր Գների կայունության կոմիտեն քննարկելու է գնաճի դեմ պայքարը և Ռուսաստան-Ուկրաինա զարգացումների հնարավոր ռիսկերը Թուրքիայի համար։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցուդարձը սահմանափակելու հարցում Թուրքիայի լիազորությունների կիրառման մասին: Նա ասել էր, որ չեն անտեսելու տարածաշրջանային և միջազգային բալանսները և չեն հրաժարվելու ո՛չ Ուկրաինայից, ո՛չ էլ Ռուսաստանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031