Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հաստատել է, որ Բեռլինը «Panzerhaubitzen 2000» յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը: Այդ մասին նախարարը հայտարարել է Սլովակիա կատարած այցի ընթացքում:
Վաշինգտոնը միակողմանի կարգով դադարեցրել է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ սպառնալիքի տակ դնելով սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերը:
Բալթյան երկրների եւ Լեհաստանի ներքին գործերի նախարարներն այցելել են Ուկրաինա, որտեղ համագործակցության բազմակողմ համաձայնագիր են ստորագրել անդրսահմանային հանցավորությունը կանխելու եւ ռազմական գործողություններն ավարտելուց հետո Ուկրաինայի ՆԳ նախարարության գործունեության ոլորտը վերականգնելու շուրջ։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ է արել Ամերիկաների գագաթնաժողով հրավիրելու Արեւմտյան կիսագնի բոլոր երկրներին, այդ թվում Կուբային, Վենեսուելային եւ Նիկարագուային, գագաթնաժողով, որը տեղի կունենա հունիսին ԱՄՆ-ում։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նշեց, որ Հաագայի դատարանի որոշումն այնպես չէ, որ բառացի հայկական կողմին նման իրավունք է տվել։
Հյուսիսատլանտյան դաշինքը մայիսի 19-ին կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի, ինչպես նաեւ Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկեր-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի՝ մայիսի 6-ին տարածված հայտարարության մեջ:
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն են, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մայիսի 6-ին կայացած ճապազրույցում այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին մեկնելու է Թուրքիա:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկայի օբյեկտներին՝ երկրում թմրանյութերի լաբորատորիաները ոչնչացնելու համար: Այդ մասին հաղորդում է New York Times թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունները, թե իբր ԱՄՆ-ն է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական «Մոսկվա» հածանավի վերաբերյալ: Այդ մասին գրում է New York Times թերթը:
ԱՄՆ Միսիսիպի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Կենտրոնական Չինաստանի Չանշա քաղաքում բնակելի տան փլուզման հետեւանքով զոհվածների թիվը կրկնակի աճել է մնչեւ 53: Մայիսի 6-ին այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունները։
ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ, արծարծվելու են պաղեստինա-իսրայելական հարաբերությունները եւ Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրադրությունը:
Միացյալ Նահանգները Լիտվա են ուղարկել կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներ՝ հաքերական գրոհի դիմակայան համար, որոնց վտանգն աճել է Ուկրաինայի իրադրության պատճառով: Նեշվիլում (Թենեսիի նահանգ) այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար, գեներալ մայոր Ջո Հարթմանը։
Շվեյցարիայում տարեկան գնաճն ապրիլ ամսվա արդյունքներով հասել է 2,5 տոկոսի, ինչն առավելագույն ցուցանիշն է 2008 թվականից ի վեր:
Մեծ Բրիտանան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայի հակամարտության հետեւանքով տուժած առավել խոցելի անձանց օգնություն ցույց տալու համար: Ինչպես ասված է թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, այդ միջոցները կուղղորդվեն ՄԱԿ-ի կառույցներին եւ հումանիտար կազմակերպություններին:
«Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրում հայ ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելու հետևանքով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է որպես սադրանք գնահատվել: Այդ մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետի, չճշտելով, թե երկրների անդամակցությունը դաշինքին հատկապես ում համար կարող է այդպես կգնահատվել:
Կոլումբիայի իշխանությունները «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլուխ Օտոնիել մականունով Անտոնիո Ուսուգային հանձնել է ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը:
Միացյալ Նահանգները պատրաստակամություն են հայտնել ապահովելու Շվեդիայի անվտանգությունը ՆԱՏՕ-ին անդամակցության նրա հայտը քննարկելու ժամանակաշրջանում, եթե այն ստացվի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն:
Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ռոսավիացիա»-ն 12-րդ անգամ երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններ, որոնք փակվել են փետրվարի 24-ից։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 9-ղին պլանավորում է այցելել Բեռլին՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։
Ուկրաինան այս պահին օրական 12 հազար տոննա մարդասիրական օգնության կարիք ունի, բայց ստանում է սոսկ այդ ծավալի մեկ քարորդ մասը: Մայիսի 5-ին Լեհաստանի մայրաքաղաքում կայացած դոնորական խորհրդաժովում, որը նվիրված էր Ուկրաինայի համար օգնության հանգանակությանը, հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին։
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: