Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում կայունության շրջան գա, դա հնարավորություն կտա շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործմանը․ Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,–ասել է Պեսկովը անդրադառնալով Հայաստանում ընդդիմության հանրահավաքներին։

Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է. «Հայաստանը մեր դաշնակիցն է, այն մեր գործընկերն է շատ կարևոր հարցերով՝ ինտեգրացիոն ձևաչափով։ Հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» – ասել է նա լրագրողներին։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031