
Չինաստանում բնակելի տան փլուզումից զոհվածների թիվը հասել է 53-ի

Կենտրոնական Չինաստանի Չանշա քաղաքում բնակելի տան փլուզման հետեւանքով զոհվածների թիվը կրկնակի աճել է մնչեւ 53: Մայիսի 6-ին այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունները։
Մայիսի 5-ին «Ժենմինվան» պորտալը տեղեկացրել էր 26 զոհերի մասին, եւս 10 տուժածներ ողջ են մնացել: Ինչպես մամուլի ասուլիսում ճշտել է Չանշայի վարչակազմի ներկայացուցիչը, արտակարգ պատահարի վայրում որոնողական գործողությունն ավարտված է: Քաղաքի ղեկավարությունը հավաստել է, որ փլվածքերի տակ այլեւս մարդիկ չկան: Չանշայում ութհարկանի շենքը փլվել է ապրիլի 29-ի առավոտյան:
Այն կառուցվել է 2012 թվականին եւ սկզբնապես ունեցել է վեց հարկ, սակայն 2018 թվականին վերակառուցվել է: Կառույցում տեղավորված էին խանութ, ռեստորան, ոչ մեծ կինոդահլիճ եւ սրճարան, հյուրանոց, ինչպես նաեւ բնակարաններ: Ոստիկանությունը պատահարի կապակցությամբ ձերբակալել է առնվազն ինը մարդու, այդ թվում շենքի սեփականատիրոջը եւ շինարարական աշխատանքների ղեկավարին: Կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: