Բաժիններ՝

Ուկրաինան ստանում է անհրաժեշտ մարդասիրական օգնության սոսկ 25 տոկոսը. Լեհաստանի վարչապետ

Ուկրաինան այս պահին օրական 12 հազար տոննա մարդասիրական օգնության կարիք ունի, բայց ստանում է սոսկ այդ ծավալի մեկ քարորդ մասը: Մայիսի 5-ին Լեհաստանի մայրաքաղաքում կայացած դոնորական խորհրդաժովում, որը նվիրված էր Ուկրաինայի համար օգնության հանգանակությանը, հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին։

«Ուկրաինան օրական 12 հազար տոննա մարդասիրական օգնության կարիք ունի: Այս տեղեկատվությունը մենք ստացել ենք Ուկրաինայի մեր բարեկամներից: Այժմ մատակարարվում է սոսկ 3 հազար տոննա նման օգնություն: Դա ընթացիկ կարիքների 25 տոկոսից քիչ է: Մեզ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ մթերքի, հիգիենայի միջոցների համար: Այդ ամենն անհրաժեշտ է այժմ:Հուսով եմ, որ այսօրվա խորհրդաժողովը մեզ կօգնի հանգանակելու այդ միջոցները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «Լեհաստանն Ուկրաինային է հանձնել ավելի քան 180 հազար տոննա մարդասիրական օգնություն»:

«Համանման քայլեր են ձեռնարկում մյուս երկրները, հատկապես Կենտրոնական Եվրոպան եւ սկանդինավյան երկրները»,- նշել է Մորավեցկին: Դոնորական խորհրդաժողովը կազմակերպել են Լեհաստանը եւ Շվեդիան՝ Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ գործընկերությամբ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մասնակցությամբ: Այդ իրադարձության նպատակը միջազգայն հանարկցության կողմից նոր պարտավորությունների հայտարարումն է, միջոցների եւ ծախսերի բաշխումն անհետաձգելի մարդասիրական կարիքների բավարմարման համար, ինչպես նաեւ այն բանի քննարկումը, թե ինչպես աջակցել ուկրաինական հասարակությանը, եւ երկարաժամետ կարիքների որոշումը: 2014 թվականից մինչեւ 2022 թվականն ընկած ամբողջ ժամանակամիջոցում ԵՄ-ն Ուկրաինային է տրամադրել 17 միլիարդ եվրո:

Նաեւ Եվրամիությունը Միության բյուջեից 1,5 միլիարդ եվո է առանձնացրել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համար՝ չհաշված ուղղակի մատակարարումներն անդամ երկրներից: Ապրիլի 9-ին Վարշավայում կայացած “Stand Up For Ukraine” բարեգործական ակցիայի ընթացքում հանգանակվել է 9,1 միլիարդ եվրո օգնություն ուկրաինացի փախստաանների եւ ներքին տեղահանված անձանց համար: Այդ միջոցները նախատեսված են ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ԵՄ-ի այն երկրների համար, որոնք 5 միլիոն փախստականներ են ընդունել այդ երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս