ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 13-ին հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները մայիսի 16-ին կքննարկեն ռուսական նավթի վրա Էմբարգո սահմանելու հարցը, եւ վստահություն է հայտնել, որ նախարարներին կհաջողվի համաձայնության հասնել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներից պահանջել է 91 հազար մարդ կրճատել, որոնք զբաղված են պետական ծառայությունում, որպեսզի միլիարդներ ազատեն հարկերի նվազեցման համար: Այդ մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:
Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում: Այդ մասին հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին։
73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը, խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պլանների մասին, հայտարարել է, որ Բալթիկ ծովը կդառնա դաշինքի ծով։
Մայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վերջերս հունական մամուլում կարծիք էր շրջանառվել, որի համաձայն Աթենքը պետք ուժեղացնի է հսկողությունը Էգեյան ծովում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից իրականացվող սադրանքների:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 13-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք կատարած իր այցի ընթացքում հայտարարել է համաշխարհային այն ինստիտուտների պաշտպանության եւ ամրապնդման օգին, որոնք զբաղվում են միջուկային զինաթափման խնդիրներով: Ելույթը հեռարձակվել է քաղաքական գործչի Twitter-ում։
ԿԺԴՀ-ն մայիսի 12-ին կատարել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում:
Թուրքիան առաջին անգամ 50.000 տոննա ցորեն պատվիրել Հնդկաստանին, որն աշխարհում բրնձի և ցորենի պաշարներով համարվում է 2-րդ երկիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտարարել է երկրում COVID-19-ի «օմիկրոն» տարատեսակով վարակման առաջին դեպքերի մասին: Այդ մասին հաղորում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ): Ըստ գործակալության՝ երկրի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ նմուշները, որոնք մայիսի 8-ին Փենյանում վերցվել են ջերմող հիվանդից, նույնական են «օմիկրոնին»:
Այս մասին Կուլեբան հայտարարել մայիսի 12-ին գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Գերմանիա կատարած այցի ժամանակ։
168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, խոսելով իրավական հիմնավորման մասին, նախ նշեց, որ, ըստ իրավական հիմնավորման, ներկայիս Ադրբեջանը, երբ հռչակվել է որպես հանրապետություն, իր Սահմանադրությամբ իրեն հռչակել է՝ որպես 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, ուստի հենց այս հանգամանքին պետք է հղում անի Հայաստանի իշխանությունը, երբ Ադրբեջանը խոսի տարածքների պահանջի մասին։
Մենք բարձր ենք գնահատում այն նախաձեռնությունները, որոնք հնչել են Բաքվից և Երևանից․ Լավրով
Ուկրաինայում պատերազմի 78-րդ օրն է: Համաձայն ՄԱԿ-ի հրապարակած նախնական տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 3496 խաղաղ բնակիչ: Ուկրաինական իշխանություններն առաջարկել են ռուսաստանցի ռազմագերիներին փոխանակել «Азовсталь»-ում գտնվող ուկրաինացի մարտիկների հետ և դուրս բերել մարդասիրական միջանցքներով։ Ռուսաստանը դեռևս պատասխան չի տվել այս առաջարկին։
Հաշվի առնելով հայ-իրանական դարավոր քաղաքակրթական կապերը՝ վստահ եմ, որ նոր ձևավորվող աշխարհակարգում Թեհրանի ու Երևանի ռազմավարական երկխոսությունից շատ բան է կախված լինելու Կովկաս-Կասպյան տարածաշրջանում: Եթե, իհարկե, մեզ որպես ազգ դրսևորենք: Իսկ թե ինչ է պետք դրա համար, բոլորդ գիտեք»:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (YSK) նոր որոշման համաձայն՝ Թուրքիայում ընտրություններին մասնակցելու պայմանները բավարարող քաղաքական կուսակցությունների թիվը 24-ից բարձրացվել է 27-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Որոշվել է, որ Վեջդեթ Օզի գլխավորած «Արդարություն» կուսակցությունը (Adalet Partisi), Մուհարեմ Ինջեի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը (Memleket Partisi) և Մուստաֆա Սարըգյուլի գլխավորած «Թուրքիայի վերափոխման» կուսակցությունը (Türkiye Değişim Partisi) ևս կարող են մասնակցել […]
«Սրանք այն օրակարգերն են, որոնք սկսվել են Ռուսաստանից, և դրանք Ռուսաստանը կփորձի պահել իր միջնորդության շրջանակում: Չի բացառվում, որ հաստատվելու համար փորձի նաև Խաղաղության համաձայնագրի դաշտում որոշ քայլեր ձեռնարկել»,- նկատեց նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ԱՄՆ-ն ապրիլ ամսին բյուջեի 308 մլրդ դոլարի ռեկորդային հավելուրդ է գրանցել անցյալ տարվա այդ նույն ամսվա 226 մլրդ դոլար դեֆիցիտի համեմատությամբ: Այդ մասին հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը:
Այսօր ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 12-13-ը Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Տոկիոն եւ Եվրամիությունը (ԵՄ) հանդես են գալիս անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման օգտին, այդ թվում սպառազինությոնների չտարածման եւ հիբրիդային սպառնալիքների հակազդման հարցերով:
ԱՄՆ-ն թույլ չի տալիս Ուկրաինա միջուկային զենք մատակարարելու հնարավորությունը, այդ մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը:
«MetroPOLL Research» կազմակերպությունը փորձել է պարզել, թե Թուրքիայում որ քաղաքական գործիչն ունի ամենաբարձր վարկանիշը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դժվարությամբ է պատկերացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ:
Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում՝ հումանիտար միջանցք ստեղծել Սեւ ծովում՝ միլիոնավոր տոննա հացահատիկի մատակարարումները կազմակերպելու համար, որոնք «արգելափակված են» Ուկրաինայի տարածքում: Այդ մասին հաղորդում է Politico հրատարակությունը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներում առաջին անգամ տեղեկատվություն է հայտնվել համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սուրխանդարիայի մարզի հարավում. ավերածությունների ու տուժածների մասին տվյալներ չկան: Այդ մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոկանխատեսումների մոնիթորինգի հանրապետական կենտրոնը: