Բաժիններ՝

ԱՄՆ-ը կապահովի Շվեդիայի անվտանգությունը ՆԱՏՕ-ին նրա անդամակցության գործընթացում

Միացյալ Նահանգները պատրաստակամություն են հայտնել ապահովելու Շվեդիայի անվտանգությունը ՆԱՏՕ-ին անդամակցության նրա հայտը քննարկելու ժամանակաշրջանում, եթե այն ստացվի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն:

«Բնականաբար, ես չեմ պատրաստվում մանրամասնություններին տրվել, բայց միանգամայն վստահ եմ, որ այժմ մենք ունենք ամերիկյան երաշխիքներ»,-Լինդեն շվեդական հեռուստատեսությանն ասել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած հանդիպումից հետո: Ինչպես նա բացատրել է, երաշխիքները վերաբերում են այն բանին, որ եթե Ռուսաստանը «որեւէ գործողություն ձեռնարկի Շվեդիայի դեմ, ինչով նա սպառնում է», ապա ԱՄՆ-ը դրանք անպատասխան չի թողնի:

Սակայն դա, Լինդեի խոսքով, «անվտանգության այն կոնկրետ երաշխիքները չեն, որոնք դուք կարող եք ստանալ՝ դառնալով ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանդիպումից հետո, ասվում էր, որ Բլինքենը հաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը նոր անդամների ընդունման հարցում ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, բայց անվտանգության երաշխիքների մասին դրանում չի հիշատակվել:

Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, սպասվում է, որ ե՛ւ Շվեդիան, ե՛ւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշումը կընդունեն արդեն այս ամսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս