ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով:
Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունն անդամակցություն է ստացել ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության ոլորտի համագործակցության կենտրոնում, որը բազավորված է Էստոնիայում:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանը միանալու եւ նրան օգնություն ցուցաբերելու մեջ: Այդ մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պեկինում մայիսի 4-ին չեն աշխատում քաղաքի կենտրոնի մոտավորապես քառասուն կայարաններ, դա կայարանների ընդհանուր քանակության շուրջ 10 տոկոսն է: Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Այդ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:
Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ցուցադրել COVID-19 դեմ պատվաստման, ապաքինման վավեր վկայական կամ վարակի բացասական թեստի արդյունք։
Միավորված ազգերի կազմակերպությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից և դրա շրջակայքից քաղաքացիական անձանց տարհանելու հեռանկարները:
Սոցցանցերի թուրքական տիրույթում բացասական արձագանք է գտել Էրզրումի Քարայազըի շրջանի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհիների ռասիստական պահվածքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ծրագիր է նախապատրաստում, որը թույլ կտա երկրում գտնվող մեկ միլիոն սիրիացի փախստականների կամավոր վերադառնալ իրենց հայրենիք:
ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային ու պաշտպանել իր արևելյան ճակատը: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի զրույցի արդյունքներով:
Իսրայելի իշխանությունները բանավեճեր են անցկացնում են Ուկրաինային օգնության մատակարարումների ավելացման հնարավորության շուրջ, այդ թվում դրանում ընդգրկելով պաշտպանական համակարգերը: Այդ մասին մայիսի 3-ին հաղորդել է «Հաարեց» թերթը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը։
Եվրամիությունը մտադիր է այս շաբաթվա ընթացքում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Եվրամիությունը քննարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները եւ կոչ էանում խուսափելու Մերձդնեստրում լարվածության էսկալացիայից: Մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որն այցով գտնվում է Քիշնեւում։
ԱՄՆ ղեկավարությունը բաց է՝ քննարկելու Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների կիրառման հարցը:
Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Բելառուսի զինված ուժերում սկսվել է հակազման ուժերի հանկարծակի ստուգում, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք է կատարելագործեն մարտական պատրաստության բերելու, նշանակված շրջաններում երթի անցկացման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը:
«Ներկայում Զանգելանի (Կովսական) շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում»։ Այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով.
1997 թվականի Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը դաշինքին հետ չի պահի Եվրոպայի արեւելքում ռազմական ներկայության ընդլայնումից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը, որի խոսքը մայիսի 4-ին մեջբերում է բրիտանական Financial Times թերթը։
Աշխարհում այս պահի դրությամբ գրանցվել է անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 220 դեպք: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Ֆիլիպա Իստերբրուկը:
Ռուսաստանը շահագրգռություն է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման գործում ներդրումների նկատմամբ, որը Նիգերիան եւ Մարոկոն պետք է միացնի Եվրոպայի երկրներին: Այդ մասին, հայտարարել է Նիգերիայի նավթային պաշարների նախարար Թիմփիրե Սիլվան, որի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հետ:
Այս անգամ երիտասարդութեան հերթն էր, որ իր աջակցութիւնը յայտնէր Արցախի և Հայաստանի Հանրապետութեան փրկութեան համար պայքարի ելած և համազգային «Դիմադրութիւն» շարժում ձևաւորած իրենց Հայաստանաբնակ քոյրերին ու եղբայրներին:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի երկրները կհամաձայնվեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել առաջիկա օրերին, համենայն դեպս՝ նավթի ներմուծման նկատմամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե կարեւոր է համարում, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ բարդացնելու Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա, քանի որ դրանք, մասնավորապես, անհրաժեշտ են պաշտպանության ոլորտում արտադրության համար: «Կիսահաղորդիչները մասնավորապես կարեւոր են պաշտպանության ոլորտում արտադրության հնարավորությունների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում բրիկետային տների կառուցման նոր նախագծի մասին, որը թույլ կտա Թուրքիայում գնտվող սիրիացի փախստականներից 1 մլն -ին հետ ուղարկել Սիրիա:
Գերմանիայի կառավարությունը ցանկանում է Ուկրաինային տրամադրել յոթ PzH 2000 հաուբից Բունդեսվերի պահուստներից: Մայիսի 3-ին այդ մասին հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Վրաստանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 2-ից, չեղարկվում է բժշկական դիմակների պարտադիր կրումը փակ հաստատություններում, բացի բուժհաստատություններից եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելիս:
Գերմանիայի ոստիկանությունն ավելի քան 400 հազար փախստականներ է գրանցել Ուկրաինայից: Այդ մասին հաղորդել է ներքին գործերի դաշնային նախարարությունը:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են մայիսի 9-ին սկսել կանոնավոր համատեղ զինավարժանքները: Մայիսի 3-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր։