Բաժիններ՝

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը

Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Նավթի շուկան գլոբալ է,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն Իսպանիայի Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:- Գազի հարցն այլ խնդիր է»: «Սկսենք այն բանից, որ դա ոչ միայն էներգետիկական նյութ է,- նշել է նա:- Գազը հնարավոր չէ փոխարինել որեւիցե այլ բանով նավթաքիմիական արդյունաբերությունում»: Բորելը հավելել է, որ «Ռուսաստանից գազի փականը փակելու» հարցն «առայժմ չի քննարկվում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս