Կիբեռգրոհների դեմ պայքարի համար ԱՄՆ-ն ստորաբաժանումներ է ուղարկել Լիտվա. Bloomberg
Միացյալ Նահանգները Լիտվա են ուղարկել կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներ՝ հաքերական գրոհի դիմակայան համար, որոնց վտանգն աճել է Ուկրաինայի իրադրության պատճառով: Նեշվիլում (Թենեսիի նահանգ) այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար, գեներալ մայոր Ջո Հարթմանը։
«Ամեիկացի կիբեռմասնագետներին Լիտվա ուղարկելու որոշումն ուղղակիորեն կապված է ուկրաինական ճգնաժամի հետ»,- մայիսի 5-ին Հարթմանի խոսքն է հայտնում Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ Լիտվայում կիբեռգործողությունը շարունակվել է երեք ամիս եւ արդեն ավարտված է: Cyber National Mission Force ստորաբաժանման աշխատակիցներն ուսումնասիրել են Լիտվայի համակարգչային ցանցերը եւ ստացված տվյալներն ուղարկել են ԱՄՆ-ի կառավարությանը, գրում է Bloomberg-ը:
Հարթմանը նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները նման գործողություններ է կազմակերպում 2018 թվականից: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ իրենք 28 կիբեռնետիկական առաքելություններ են անցկացրել 16 երկրներում, որոնց թվում են Էստոնիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Ուկրաինան: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը փետրվարին Ուկրաինայից հետ է կանչել հատուկ խմբին, սակայն նրա անձնակազմը նախկինի պես պահպանում է շփումն ուկրաինացի պաշտոնյաների հետ ամենօրյա հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: