Հայտնի է Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա այցելելու նպատակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին մեկնելու է Թուրքիա:
Այս մասին հայտնում է az.sputniknews.ru-ն:
Ադրբեջանի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը։
Օդանավակայանը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Ռիզե և Արդվին նահանգների սահմանին, և այդ պատճառով էլ կոչվել է Ռիզե-Արդվին։
Սա աշխարհում հինգերորդ օդանավակայանն է, որը կառուցվել է հենց ծովի վրա՝ գրեթե 300 հեկտար տարածքում։
Այս որոշումը կայացվել է, քանի որ տեղանքը լեռնային է, և հնարավոր չի եղել թռիչքուղի կառուցել։
Նոր օդանավակայանի տարածքը 30 000 քառակուսի մետր է, թռիչքուղու երկարությունը՝ 3 կմ, լայնությունը՝ 45 մ։
Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել մոտ 3 միլիոն ուղեւորի։