Թուրքիային արդիականացված սպառազինություն, թեթև զենքեր և այլ տեխնիկական սարքավորումներ վաճառելու հարցին հավանություն տալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի կարգավիճակի և հատկապես Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի համար պայքարի թեման շարունակում է կանխորոշել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքը: Չնայած արտաքին և ներքին իրավիճակի լարվածությանը՝ ՀՀ իշխանությունները հստակ չեն հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ լղոզված անդրադարձներով Արցախի կարգավիճակի հարցին փորձում են տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանի հետ բանակցելու են Արցախի կարգավիճակի համար, սակայն, թե ինչ կարգավիճակի, որն ամենակարևորն է, չեն պարզաբանում:
Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար:
Մայիսի 12-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Սլովենիայի հարավի Կոչեւյե քաղաքի Մելամին քիմիական գործարանում, հրդեհը հաջողվել է մարել:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող այս բանակցություններում Հայաստանը ներկայացնող անձինք ունեն հստակ նպատակադրում՝ ամբողջը համաձայնեցնել և համաձայնել Ադրբեջանի հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի Ֆինանսական ծառայությունների կոմիտեն մայիսի 11-ին ընդունել է օրինագիծ, որը նպատակաուղղված է Ուկրաինային օգնություն ցույց տալու նրա արտաքին պարտքի սպասարկման եւ կրճատման, ինչպես նաեւ Կիեւի կողմից արտասահմանից արտոնյալ պայմաններով դրամական օգնության ներգրավման գործում։
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»:
Կորեայի Հանրապետության նոր նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմը քննարկում է ԿԺԴՀ-ին մարդասիրական օգնություն մատակարարելու հնարավորությունն այնտեղ կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքի հայտնաբերման կապակցությամբ: Մայիսի 12-ին այդ մասին հայտնել է Newsis գործակալությունը։
Անթալիայի հյուրանոցների տերերը 2022 թվականի ամառային առողջարանային սեզոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար գները բարձրացրել են առավելագույնը 10 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով տուրիստական ճյուղի ներկայացուցիչներին:
Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 16-ից չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:
Ճապոնիայի միագումար պետական պարտքը 2021 ֆինանսական տարվա վերջին (2022 թվականի մարտի 31) հասել է երկրի պատմության մեջ ամենախոշոր գումարին՝ 1 241,3 տրիլիոն իենի (ավելի քան 9,5 տրիլիոն դոլարի ընթացիկ փոխարժեքով): Այն աճում է արդեն վեց տարի անընդմեջ, մայիսի 11-ին հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությունը։
Գերմանիայում գնաճն ապրիլին կազմել է 7,4 տոկոս, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականին երկրի միավորման պահից ի վեր: Այդ մասին հաղորդել է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
Ուկրաինայի հակամարտությունը չի վերացնում կլիմայական փոփոխությունների եւ համավարակի խնդիրը, դրանք պետք է մնան միջազգային հանրակցության ուշադրության կենտրոնում: Մայիսի 11-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) նոր պայմանագիր է կնքել ղազախական կողմի հետ, որով նախատեսվում է Նուր-Սուլթանին մատակարարվելիք թուրքական ԱԹՍ-ներն արտադրել Ղազախստանում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը:
Պարբերականը հայտնում է, որ այս գործարքը առանցքային կարող է լինել Անկարայի կողմից 40 նոր F-16 կործանիչներ գնելու հարցումը կյանքի կոչելու տեսանկյունից:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Նիդեռլանդներում բնակվող Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը, խոսելով Փաշինյանի հանդիպումների ու դրանց մասնակիցների մասին՝ նշեց, որ շրջանակն ընտրված է ըստ քաղաքական նպատակահարմարության, և այդ հանդիպումներին չեն մասնակցում գիտնականներ, գործարարներ, որոնք բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել ՀՀ-սփյուռք հարաբերությունների ամրապնդման համար։
Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:
Ուկրաինայում հաշտության կամ համընդհանուր զինադադարի կնքման համար հնարավորություն այս պահին չկա: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Այսօր հայտնի դարձավ, որ Իրանը չեղյալ է հայտարարել 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, և մայիսի 21-ից հետո Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած մեքենա պետք է վճարի 120 դոլար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցով շարունակել բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլերի հետ բանակցությունների ավարտին արած հայտարարության ժամանակ:
Թուրքիայի TRT Haber պետական հռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել է մոտ օրերս Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, որը տեղի է ունենալու հումանիտար հարցերով շփման խմբի շրջանակներում։
Ավստրալիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան զբաղվում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավի ռազմականացմամբ՝ հրահրելով սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ:
Յոթի խմբի (G7) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կկայանա մայիսի 12 – 14-ը Գերմանիայի հյուսիսի Վանգելսում (Շլեզվիգ Հոլշտայնի Դաշնային Երկրամաս), կանցնի անվտանգության հատուկ միջոցների պայմաններում: Մայիսի 11-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
«Այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանց անդրադարձել է նաև ՌԴ-ն՝ ասելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Դրանով Մոսկվան կարծես թե հասկացնել է տվել Ադրբեջանին, որ չպետք է օգտվի առիթից, որ Հայաստանում ներքին քաղաքական կյանքը լարված է, և գնա սադրանքների։ Ամեն դեպքում այս փուլում բացառում եմ որևէ ռազմական գործողություն»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետեւանքով, որն ստացել է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմի հետևանքով այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, Telegram-ում հաղորդել է վարչապետ Դենիս Շմիգալը: