Բաժիններ՝

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Եվրոպայում կարող են սադրանք համարել. Financial Times

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է որպես սադրանք գնահատվել: Այդ մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետի, չճշտելով, թե երկրների անդամակցությունը դաշինքին հատկապես ում համար կարող է այդպես կգնահատվել:

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը մեծ սադրանք կլինի»,-թերթը մեջբերում է դիվանագետի խոսքը:

Շվեդիան եւ Ֆինլանդիան սկսել են բազմամյա չեզոքությունից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին խոսել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին:

Դաշինքի ղեկավար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ուրախ կլինի Շվեդիային ու Ֆինլանդիային տեսնել իրենց շարքերում եւ նրանց արագ անդամակցության հնարավորություն ապահովել:

ՆԱՏՕ-ն սպասում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին» դաշինքին անդամակցելու հնարավորության շուրջ, հայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կողջուներ դաշինքին այդ երկրների միանալը:

Ռուսաստանում նշել են, որ ՆԱՏՕ-ն միտված է առճակատման: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումն ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին գոյաբանական սպառնալիք չի համարում Ռուսաստանի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս