Բաժիններ՝

Բոլիվիան կոչ է արել Ամերիկաների գագաթնաժողով հրավիրելու Արեւմտյան կիսագնի բոլոր երկրներին

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ է արել Ամերիկաների գագաթնաժողով հրավիրելու Արեւմտյան կիսագնի բոլոր երկրներին, այդ թվում Կուբային, Վենեսուելային եւ Նիկարագուային, գագաթնաժողով, որը տեղի կունենա հունիսին ԱՄՆ-ում։

«Մեր սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան Բոլիվիայի Բազմազգ Պետությունը հաստատակամորեն կոչ է անում հրավիրելու Ամերիկայի բոլոր երկրներին հանուն երկխոսության եւ տարածաշրջանային ինտեգրացիայի ամրապանդման, որը հիմնված է ժողովուրդների արժանապատվության եւ ինքնիշխանության հարգման վրա»,- մայիսի 5-ին գրել է նա Twitter -ում: Արսեի կարծիքով՝ «ոչ մի պատճառ չկա, որը կարողանա արդարացնել ժողովուրդների եւ նանց ձայնի բացառումը»:

«Ամերիկաների իններորդ գագաթնաժողովում կբարձրացվի «Կայուն եւ արդարացի ապագայի կառուցման» թեման: Այդ մարտահրավերն անհնար է հաղթահարել, եթե չընդունենք բազմակարծությունը, անտեսենք ինքնորոշման սկզբունքը եւ արգելք դնենք եղբայրական երկրների մասնակցության վրա»,- կարծում է պետության ղեկավարը:

Անցյալ շաբաթ Արևմտյան կիսագնդի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին հայտարարել է, որ Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի կառավարությունների ներկայացուցիչներն, ամենայն հավանականությամբ, չեն հրավիրվի տարածաշրջանային համաժողով, որը տեղի կունենա Լոս Անջելեսում:

Արևմտյան կիսագնդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումները տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս