Բաժիններ՝

Կոլումբիան ԱՄՆ-ի իշխանություններին է հանձնել «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլխին

Կոլումբիայի իշխանությունները «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլուխ Օտոնիել մականունով Անտոնիո Ուսուգային հանձնել է ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը: Այդ մասին հաղորդել է CNN Espanol-ը: Այդ տեղեկատվությունը հաստատում է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:

Կոլումբիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Օտոնիելը արտահանձնվելու է ԱՄՆ-ին, որտեղ նա հետախուզվում է թմրանյութերի առեւտրի մեջ մեղադրանքով:

Ուսուգան Կոլումբիայում ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Կոլումբիայի գլխավոր դատախազության դոսիեից հետեւում է, որ Ուսուգային ձերբակալելու պահին առնվազն 122 կալանագիր է տրվել թմրանյութերի առեւտրի, հանցագործություններ, սպանություններ կատարելու նպատակով համաձայնություն տալու եւ փողերի լվացման մեջ մեղադրանքներով:

Կոլումբիայի ոստիկանությունը եւ Դուկեն Օտոնիելին համարել են ամենավտանգավոր թմրավաճառներից մեկը: Ուսուգան ձերբակալվելուց հետո իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս