ՆԱՏՕ-ն կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքը մայիսի 19-ին կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի, ինչպես նաեւ Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկեր-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի՝ մայիսի 6-ին տարածված հայտարարության մեջ:

«Մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի հանդիպումը 30 պետությունների Գլավոր շտաբների պետերին թույլ կտա քննարկել հարցեր, որոնք ռազմավարկան կարեւորությոն ունեն դաշինքի համար»,- ասված է հայտարարության մեջ: Այնտեղ նշված է, որ հանդիպման աշխատանքայն նստաշրջաններից մեկը լիովին նվիրված կլինի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը, այն կանցնի «Ֆինալանդիայի, Շվեդիայի եւ Ուկրաինայի գործընկեր երկրների Գլխավոր շտաբաների պետեր մասնակցությամբ»:

Առանցին տեղի կունենա Ասիա- խաղաղօվկիանսյան տարածաշրջանին նվիրված նստաշրջան՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի եւ Հարավայն Կորեայի մասնակցությամբ, որտեղ կքննարկվի «տարածաշրջանի իրադարձությունների վերջին զարգացումը»: Բացի դրանիից, դաշինքի երկրների Գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ՆԱՏՕ-ի պաշտպանության եւ դիմադարձման հարցերը եւ Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա հունիսի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս