Բալթյան երկրները և Լեհաստանը Ուկրաինայի հետ պայմանավորվել են ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը
Բալթյան երկրների եւ Լեհաստանի ներքին գործերի նախարարներն այցելել են Ուկրաինա, որտեղ համագործակցության բազմակողմ համաձայնագիր են ստորագրել անդրսահմանային հանցավորությունը կանխելու եւ ռազմական գործողություններն ավարտելուց հետո Ուկրաինայի ՆԳ նախարարության գործունեության ոլորտը վերականգնելու շուրջ։
Ինչպես հայտարարել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Կրիստիան Յաանին, իր երկիրն այուհետեւ էլ լիովին կաջակցի Ուկրաինային, մայիսի 6-ին հաղորդել է Էստոնիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը: Դա վերաբերում է ինչպես Ուկրաինայի ուղղակի քաղաքական, այնպես էլ գործնական աջակցությանը, այդ թվում՝ հումանիտար, ինչպես նաեւ հետպատերազմական վերականգնմանն ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանմանը, հայտարարել է Յաանին: Նա հաղորդել է, որ Էստոնիան լիովին կաջակցի Ուկրաինային Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Նախարարը նշել է, որ ներկայում Էստոնիայում գտնվում է շուրջ 36 հազար փախստական զինվորական: Էստոնիայի հումանիտար օգնության ընդհանուր ներդրումը կազմում է ավելի քան 16 միլիոն եվրո, ներառյալ քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի աջակցությունը: ՆԳՆ-ի գծով Ուկրաինային ուղարկվել են ծովային փրկարարի եւ սակրավորի կոստյումներ, ծալովի մահճակալներ, գեներատորներ, voip-հեռախոսներ եւ բազմաթիվ այլ բաներ: «Ծանուցումից հետո մենք պատրաստ ենք 48 ժամում սակրավորներ ուղարկել»,-հավելել է Յաանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: