Բաժիններ՝

Ռուսաստանը ՀԱՄԱՍ շարժման հետ պլանավորված կոնսուլտացիաներ կանցկացնի Մոսկվայում

ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ, արծարծվելու են պաղեստինա-իսրայելական հարաբերությունները եւ Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը:

«Դա վաղուց պլանավորված հանդիպում է: Մենք կանոնավոր կոնսուլտացիաներ ենք ունենում, որոնք անցկացվում են մշտական հիման վրա»,-«Ինտերֆաքս»-ին նա ասել է՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների՝ Ռուսաստան այցի վերաբերյալ հարցին: Ինչպես սպասվում է, Մոսկվայի բանակցություններում ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կգլխավորի շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս