«Ինչպե՞ս են տեղակայվելու, տեղակայված կոնտինգենտն ի՞նչ ֆունկցիաներ է կատարելու, սրանք հարցեր են, որոնք դեռ պարզ չեն։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ սահմանին արդեն ունենք ռուս սահմանապահներ, այդ սահմանը տվել ենք ռուսական կողմին և արդեն իսկ ինքնիշխանության հետ կապված խնդիր ունենք։ Հիմա, փաստորեն, նաև մյուս սահմաններն ենք տալիս, իսկ դա նշանակում է՝ ինքնիշխանության կորուստ։
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը:
«Փարիզը և Մոսկվան այս փուլում ավելի են սինխրոնիզացնելու իրենց քայլերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին ու գերտերությունների դիրքավորմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Գոգիան։
«Բավականին ծավալուն աշխատանք է, արդյո՞ք հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկին:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1509 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5751 է:
ՀԱՊԿ կայքում զետեղվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը` կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։
Վիեննայում բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձման վերաբերյալ չեն կարող հարատեւ լինել:
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
Պակիստանում որոշ ուժեր կցանկանային կրկնել «Թալիբան» շարժման փորձը եւ ապակայունացնել այդ երկրի իրադրությունը: Հուլիսի 29-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Աֆղանստանի հիմնախնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա՛։ Ուրեմն մանիպուլյացիա մի՛ արեք։
«Նիկոլ Փաշինյանը շատ եռանդաբար պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը ոնց որ թե Հայաստանը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։
Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երկու հրթիռ է արձակվել Բաղդադի «կաաչ գոտու» վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը եւ այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է SHAFAQ News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ։
Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը, շարունակում են սպառնալիք ներկայացնել տեղի բնակչության համար։
Սեյսմոլոգները երկրաշաժ են գանցել Ալյասկայի նահանգի տարածքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի հետեւանքով եւս երեք զինվորականներ տուժել են: Ընդհարման ընթացքում ոչնչացվել են հինգ զինյալներ: Այլ մանրամաներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 28-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Պերուի ափերից ոչ հեռու:
Ներկայումս շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը։
Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 177 դեպք, ինչը դարձել է հերթական հակառեկորդը:
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Հուլիսի 28-ին այդ մասին հայտնել է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:
Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ախորժակը ուտելիս է բացվում. անցնող ամիսներին Ադրբեջանը, արձանագրելով Հայաստանի իշխանությունների զիջողական, պարտվողական, կրավորական կեցվածքը, որոշել է ավելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պատահական չէ, որ մայիս ամսից ՀՀ տարածքում գտնվում են ադրբեջանական զորախմբեր և գրեթե արձագանք չկա իշխանությունների կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ հեղեղումների պատճառով ընդհանուր առմամբ տուժել է 766 մարդ:
Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացնում Միավորված ազգերի կազմակերպության մոտ: