Բաժիններ՝

Ավստրիայի ՆԳՆ-ն երկարաձգել է հսկողության ժամկետները Հունգարիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի հետ սահմաններին

Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները որոշում է ընդունել երկարաձգելու ժամանակավոր հսկողության ժամկետը Հունգարիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի հետ սահմաններին: Նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդել է ավստրիական Der Standard թերթը:

Ինչպես գրում է հրատարակությունը, Ավստրիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարն այդ միջոցը բնորոշել է որպես «(սահմանով) մարդանց անօրինական փոխադրման դեմ պայքարի հետեւողական շարունակություն»:

Քառների խոսքով՝ Ավստրիայի իրավապահ մարմինների աշխատակիցները սահմանային անցումների հսկողությունն իրականացնում են հարեւան երկրների իրենց գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ: Ավստրիան, Հունգաիան, Սլովակիան եւ Սլովենիան մտնում են Շենգենյան գոտու մեջ՝ սահմանային հսկողության միասնական համակարգով եւ գոտու երկրների միջեւ ազատ տեղաշարժման հնարավորությամբ:

Չնայած դրան, համաձայնագրի պետություններն իրավունք ունեն ժամանակավոր հսկողություն սահմանելու իրենց սահմաններին լուրջ սպառանալիքների դեպքում: Ավստրիացի ոստիկանները Սլովակիայի հետ սահմանի հսկողությունն սկսել են իրականացնել սեպտեմբերի 29-ին՝ անօրինական միգրանտների հոսքի ավելացման պատճառով: Հունգարիայի եւ Սլովենիայի հետ հանրապետության սահմաններին ընտրանքային ստուգումներն իրականացվում են 2015 թվականի միգացիոն ճգնաժամի ժամանակներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս